ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սպասելով գլխավոր դիրիժորի վերադարձին

Սպասելով գլխավոր դիրիժորի վերադարձին
12.01.2016 | 21:22

Օպերային թատրոնի շուրջ խմորումները շարունակվում են: Լուրեր են տարածվել, որ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը բացակայում է երկրից բուժման նպատակով: Թատրոնը չունի նաև գլխավոր դիրիժոր, ինչի պատճառով նախկին գլխավոր դիրիժոր և երաժշտական ղեկավար Կարեն Դուրգարյանը լքել է թատրոնը: Նույն աղբյուրի բանաձևմամբ` գլխավոր դիրիժորը կենսական նշանակություն ունի թատրոնի համար: Մասնավորապես ասվում է. ,2015 թվականի վերջին թատրոնի ստեղծագործական անձնակազմը դիմել է ՀՀ նախագահին՝ Կարեն Դուրգարյանին թատրոնի գլխավոր դիրիժոր վերանշանակելու խնդրանքով: Նրանք այժմ սպասում են ՀՀ նախագահի արձագանքինե: Ստեղծագործական անձնակազմ ասվածը լայն հասկացություն է: Թե ովքեր են Կարեն Դուրգարյանի վերադարձին սպասում, ովքեր են կողմ վերջին փոփոխություններին, կոնկրետացված չէ: Հիշեցնենք, որ Կարեն Դուրգարյանին առաջարկվել է շարունակել աշխատել որպես թատրոնի դիրիժոր, սակայն վերջինս հրաժարվել է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ